Դեկտեմբեր 06, 2018 07:32 Asia/Tehran

ԻԻՀ նավթի նախարարն ասել է. «Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամների հետ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի հանդիպումները ոչ-պրոֆեսիոնալ ու միջամտողական են»:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, չորեքշաբթի գիշեր Վիեննայում ՕՊԵԿ-ի 175-րդ նստաշրջանի սեմին ընդգծել է. «ՕՊԵԿ-ն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ստորաբաժանումը չէ և Վիեննայում ՕՊԵԿ-ի որոշ անդամների հետ  Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հանդիպումները միջամտողական ուղղվածություն ունեն»:

«Բրայան Հուքը մեկնել է Վիեննա՝ ներկայացնելու ՕՊԵԿ-ին ԱՄՆ-ի անդամակցության դիմումը և այդ պատճառով էլ հանդիպում է ՕՊԵԿ-ի անդամներին»,-հավելել է Զանգանեն:

Իրանի նավթի նախարարը հավելել է. «ՕՊԵԿ-ն անկախ կազմակերպություն է և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը չի համարվում, որպեսզի պարտավոր լինի հրահանգներ ստանալ Վաշինգտոնից»:

Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը չորեքշաբթի գիշեր, ՕՊԵԿ-ի նստաշրջանի սեմին, Վիեննայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության մեջ Իրանի ակտի խմբի նախագահ  Բրայան Հուքին:

 

Պիտակ