ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչել
https://parstoday.ir/hy/news/world-i232914-ԱՄՆ_Կենտրոնական_հետախուզական_վարչության_կենտրոնակայանի_մոտ_կրակոցներ_են_հնչել
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնակայանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով անվտանգության աշխատակիցները մեկ մարդ են վիրավորել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2025 12:46 Asia/Tehran
  • ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնակայանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով անվտանգության աշխատակիցները մեկ մարդ են վիրավորել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում՝ գործակալության կենտրոնակայանի մոտ՝ Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում:

«Շտաբի հիմնական դարպասները փակ են մինչև հաջորդ ծանուցումը: Խնդրում ենք օգտվել այլընտրանքային երթուղիներից»,- ասվում է ԿՀՎ-ի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է CBS News-ը, անվտանգության աշխատակիցները կրակ են բացել մի կին վարորդի վրա, ով մոտեցել է դարպասին և կանգ չի առել։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Այս պահին կատարվում է քննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

tert.am