Կապանում ռուսական հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i232848-Կապանում_ռուսական_հյուպատոսության_բացման_նախապատրաստական_աշխատանքներ_են_տարվում._Լավրով
Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Երևանում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2025 14:38 Asia/Tehran
  •  Կապանում ռուսական հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Լավրով

Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Երևանում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ժամանակ»,– ասաց նա Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլանային կոնկրետություն կա, և մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ:

Նշենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև ԱԳՆ–ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Այնուհետև նրանք ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-2026 թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։

Հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

arm.sputniknews