Վաշինգտոնի հակաիրանական կոալիցիան մեկուսացված է/ Պատերազմ հրահրողները չունեն ժողովրդի աջակցությունը 
https://parstoday.ir/hy/news/world-i232888
Ամերիկյան The Quincy վերլուծական կենտրոնը գրել է. «Իրանի հետ միջուկային համաձայնագրի հակառակորդներն ազդեցություն ունեն միայն Վաշինգտոնի նեոկոնսերվատորների և Իսրայելի լոբբիի սահմանափակ շրջանակներում, մինչդեռ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը և նույնիսկ Թրամփի հանրապետական բազան ճգնաժամի դիվանագիտական լուծման կոչ են անում»:
(last modified 2025-05-22T12:55:42+00:00 )
Մայիս 22, 2025 16:25 Asia/Tehran
  • Վաշինգտոնի հակաիրանական կոալիցիան մեկուսացված է
    Վաշինգտոնի հակաիրանական կոալիցիան մեկուսացված է

Ամերիկյան The Quincy վերլուծական կենտրոնը գրել է. «Իրանի հետ միջուկային համաձայնագրի հակառակորդներն ազդեցություն ունեն միայն Վաշինգտոնի նեոկոնսերվատորների և Իսրայելի լոբբիի սահմանափակ շրջանակներում, մինչդեռ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը և նույնիսկ Թրամփի հանրապետական բազան ճգնաժամի դիվանագիտական լուծման կոչ են անում»:


 Pars Today-ի փոխանցմամբ՝ ըստ այս զեկույցի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի հակառակորդները մեծ աջակցություն չունեն ամերիկացիների շրջանում և նույնիսկ հանրապետականների  շրջանում, և Թրամփը մեծ քաղաքական խնդիրներ չի ունենա եթե անտեսի այս խմբերին։ 

Նեոկոնսերվատորների անիրատեսական պահանջները
 Նեոկոնսերվատորները և Վաշինգտոնում ու Իսրայելում նրանց դաշնակիցները պահանջում են դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը։ Փորձագետներն այս պահանջն անիրատեսական են համարում և անընդունելի։  Միջազգային քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Սինա Թուսին այս պահանջը համարել է Թրամփի դիվանագիտությունը խափանելու փորձ։ 

Ամերիկացիները կողմ են համաձայնագրի կնքմանը 
Ըստ Մերիլենդի համալսարանի հարցման արդյունքների՝ ամերիկացիների 69 տոկոսը, այդ թվում՝ հանրապետականների 64 տոկոսը, կողմ է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ համաձայնագրին։ Իսկ ընդդիմությունը փորձում է խեղաթյուրել հասարակական կարծիքը՝ տարածելով մոլորեցնող հարցումներ։

Թրամփի կողմնակիցները դեմ են Իրանի դեմ պատերազմին 
Թրամփի կողմնակիցների ճամբարի ազդեցիկ դեմքեր Սթիվ  Բեննոնը և Մարջորի Թեյլոր Գրինը կտրականապես դեմ են արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Իսկ Թաքեր Կարսոնը  զգուշացրել է, որ Իրանի հետ ցանկացած հակամարտություն կհանգեցնի աղետի։

Տարածաշրջանային տերությունների դիրքորոշումների փոփոխություն
 Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ի այլ տարածաշրջանային դաշնակիցներ, որոնք նախկինում լոբբինգ էին անում 2015 թվականի միջուկային համաձայնագրի դեմ, այս անգամ աջակցել են Իրանի հետ  բանակցություններին։ Վերլուծաբաններն այս փոփոխությունը կապում են լարվածության սրումը կանխելու ցանկության հետ։

Առաջընթացի ուղին՝ համաձայնագիր առանց քաղաքական ծախսերի 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել, որը կապահովի ԱՄՆ անվտանգությունը՝ առանց «զրոյական հարստացման» անհրաժեշտության։ Մասնագետների կարծիքով, պատերազմ հրահրողները փորձում են ազդել բանակցային գործընթացի վրա միայն փաստերը խեղաթյուրելով։