Իրանը՝ ՄԱԿ-ի թմրադեղերի հանձնաժողովի առաջին տեղակալ
https://parstoday.ir/hy/news/iran-i101646-Իրանը_ՄԱԿ_ի_թմրադեղերի_հանձնաժողովի_առաջին_տեղակալ
Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ ու դեսպան Քազեմ Ղարիբաբադին, ՄԱԿ-ի թմրադեղերի հանձնաժողովի 61-րդ նիստում, մեկ տարով հանձնաժողովի առաջին տեղակալ և հանրային կոմիտեի նախագահ ընտրվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2018 01:32 Asia/Tehran
  • Իրանը՝ ՄԱԿ-ի թմրադեղերի հանձնաժողովի առաջին տեղակալ

Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ ու դեսպան Քազեմ Ղարիբաբադին, ՄԱԿ-ի թմրադեղերի հանձնաժողովի 61-րդ նիստում, մեկ տարով հանձնաժողովի առաջին տեղակալ և հանրային կոմիտեի նախագահ ընտրվեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն 53 անդամներ ունեցող և 1964 թվականին հիմնադրված ՄԱԿ-ի Թմրադեղերի հանձնաժողովը թմրադեղերի կապակցությամբ քաղաքականությունների մշակման միջազգային ու առանցքային գլխավոր կառույցն է:

ՄԱԿ-ի Թրմադեղերի հանձնաժողովը, վերլուծելով աշխարհում թմրադեղերի վիճակը, թմրադեղերի ու հոգեմետ դեղերի բարդության կապակցությամբ իր հանձնարարությունները ներկայացնում է ՄԱԿ--ի Տնտեսական ու հասարակական խորհուրդ՝ ECOSOC-ին: