Թեհրանում սկսվել է ահաբեկչության դեմ պայքարի 6 ասիական երկրների գագաթնաժողովի մեկնարկը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի և Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ներկայությամբ, այսօր Թհրանում սկսվել է ահաբեկչության դեմ պայքարի 6 ասիական երկրների խորհրդարանների նախագահների 2-րդ համաժողովը:
Այսօր առավոտյան, Թեհրանի «Փարսիան Ազադի» հյուրանոցում բացվեց Իրանի, Պակիստանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Աֆղանստանի խորհրդարանների նախագահների 2-րդ կոնֆերանսը, որը նվիրված էր Ահաբեկչության դեմ պայքարին եւ միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանը:
Այս գագաթնաժողովում քննարկվող կարեւոր օրակարերից են ահաբեկչության դեմ պայքարը, նախկին փորձերի փոխանակումը, ընթացիկ ռազմավարությունը և նոր ու արդյունավետ տարածաշրջանային մոտեցման ընդունումը, հաղորդակցության ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը, խաղաղությունը և կայուն զարգացումը:
Ավելի վաղ, Պակիստանը հյուրընկալել էր Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Չինաստանի եև Ռուսաստանի խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովը: