Իրանը կարևորում է հարևանների հետ հարաբերությունների և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է. «Հարևանների հետ համագործակցության զարգացումը եւ բազմակողմանի հարաբերությունները, Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունեն»:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Անկարայում , Թուրքիայի առևտրի նախարար Ռոխսար Փեքջանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, Մահմուդ Վաեզին հայտարարել է. «Անցած տարիների ընթացքում թուրք-իրանական հարաբերությունները կայունացել են, և պետք է առավել ջանք գործադրել Անկարա-Թեհրան հարաբերությունների հետագա զարգացման համար»:
Վաեզին հավելել է. «Այսօր հույս ունենք, որ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններում և փոխանակումների ավելացման ուղղությամբ ավելի շատ ջանքեր գործադրվեն»:
Ռոխսար Փեքջան ասել է, որ Թեհրանը միշտ եղել է Թուրքիայի ռազմավարական գործընկերը: Նա հավելել է. «Մենք պետք է զարգացնենք երկու երկրների միջև ներդրումներն ու համագործակցությունները և այդ ուղղությամբ մեծ ջանքեր գործադրենք»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավորելով քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն, հինգշաբթի օրը մեկնել է Անկարա՝ թուրք պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով: