Ռոհանի.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունները թելադրելու ժամանակներն անցել են»
https://parstoday.ir/hy/news/iran-i102191-Ռոհանի._Տարածաշրջանում_ԱՄՆ_ի_քաղաքականությունները_թելադրելու_ժամանակներն_անցել_են
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Քաղաքականությունների թելադրման դարաշրջանն ավարտվել է, և ԱՄՆ-ն չի կարող հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա տարածշրջանի ժողովուրդների համար որոշում կայացնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2018 15:04 Asia/Tehran
  • Ռոհանի.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունները թելադրելու ժամանակներն անցել են»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Քաղաքականությունների թելադրման դարաշրջանն ավարտվել է, և ԱՄՆ-ն չի կարող հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա տարածշրջանի ժողովուրդների համար որոշում կայացնել»:

Այսօր երեկոյան, մինչ Անկարա ուղևորվելը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է.«ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների նկատմամբ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, ինչպես մյուս հարևան երկրներինը, եղել է  կտրուկ ու ազդեցիկ»:

Ռոհանին ասել է.«Այս այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ  նաև տնտեսության, բանկային, առևտրի, էներգետիկայի, նավթի ու գազի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր»:

Նշելով, որ տարածաշրջանի անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարըն Իրան-Թուրքիա համագործակցության մյուս ոլորտներն են, Ռոհանին հավելել է.«Հաշվի առնելով, որ Թուրքիան Իրանի արևմտյան և իր արևելյան սահմաններին պատ է կառուցում, այս այցի ընթացքում նաև խոսվելու է շրջակա միջավայրի հետ կապված հարցերի շուրջ»:

Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ բանակցություններին, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը Սիրիայի ճգնաժամի սկզբից հանդես է եկել այս երկրում անվտանգության հաստատման, սիրիացի փախստականների երկիր վերադառնալու և Սիրիայի ճակատագիրն այդ երկրի ժողովրդին վստահելու կոչով»: