ԻԻՀ նախագահը ժամանել է Թուրքիա
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Իրանի ու Թուրքիայի ռազմավարական խորհրդի 5-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, ժամանել է Անկարա:
Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իրանի ու Թուրքիայի ռազմավարական խորհրդի 5-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, ԻԻՀ նախագահ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պաշտոնական հրավերով, չորեքշաբթի երեկոյան Հասան Ռոհանին ժամանել է Անկարա:
Թուրքիայի նախագահն այսօր այդ երկրի նախագահական պալատում պաշտոնապես կդիմավորի ԻԻՀ նախագահին:
Թուրքիայի նախագահի հետ առանձնազրույցը, քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությունների մի քանի փաստաթղթերի ստորագրումը և մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումը, Թուրքիա կատարած ուղևորության շրջանակում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի ծրագրերից են լինելու:
Թուրքիա կատարած այցի ընթացքում, ԻԻՀ նախագահին ընկերակցում են ԻԻՀ ԱԳ, ՆԳ, էներգետիկայի, ճանապարհի ու քաղաքաշինության և մշակույթի ու իսլամական առաջնորդության նախարարներն ու Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը: