Ղասեմի. Տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը հանդիսանում է անապահովության հիմնական պատճառը
https://parstoday.ir/hy/news/iran-i102293-Ղասեմի._Տարածաշրջանում_ԱՄՆ_ի_ուժերի_ներկայությունը_հանդիսանում_է_անապահովության_հիմնական_պատճառը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայi տարածաշրջանում ԱՄՆ զորքերի ներկայությունը տարածաշրջանում անապահովության հիմնական պատճառներից մեկն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2018 12:01 Asia/Tehran
  • Ղասեմի. Տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը հանդիսանում է անապահովության հիմնական պատճառը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայi տարածաշրջանում ԱՄՆ զորքերի ներկայությունը տարածաշրջանում անապահովության հիմնական պատճառներից մեկն է:

Բահրամ Ղասեմին,  արձագանքելով Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանն ասել է. «ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը տարածաշրջանում սկզբից եղել է սխալ, անտրամաբանական, և  լարվածություն է առաջացրել:

Ղասեմին հավել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ այս զգայուն և կարևոր հատվածում տարբեր պատրվակներում վերտարածաշրջանային ուժերի ներկայությունը  լարվածությունից, անապահովությունից և թշնամությությունից բացի այլ արդյունք չի տվել:

Չորեքշաբթի  օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ-ի զորայինների հեռանալու մասին: Թրամփը նշել է, որ քայլի պատճառը ԻԼԻՊ-ի նկատմամբ հաղթանակն է:

ԱՄՆ-ն, ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով, Սիրիայում անօրինական ռազմական ներկայություն ունի:

Վաշինգտոնի անօրինական ներկայությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով,  այն պայմաններում է տեղի ունեցել, երբ Դոնալդ Թրամփը, իր նախագահության սկզբում խոստովանել էր, որ  իր երկիրը դե«ակատարություն է ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի ստեղծման գործում: