Հասան Ռոհանին ընդգծեց Թեհրանի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագրերի գործադրման անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Թեհրանի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագրերի գործադրման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին կիրակի երեկոյան Իրանի կառավարության նիստում Անկարա կատարած վերջին ուղևորության շրջանակներում Իրանի ու Թուրքիայի միջև կայացած համաձայնությունների մասին զեկուցելուց հետո, կառավարության անդամներին պարտականություն է տվել հետևել կայացած համաձայնությունների և ստանձնած պարտավորությունների լիարժեք իրագործմանը:
Կիրակի երեկոյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի գլխավորությամբ գումարված կառավարության նիստում, քննարկվեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիիի և կառավարության մի քանի անդամների Թուրքիա կատարած այցի մասին զեկույցը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի կառավարության պատասխանատուներն անցած շաբաթ Անկարայում առողջապահության, առևտրի, բանկային հարաբերությունների, արդյունաբերության, բեռնափոխադրման և համատեղ ներդրման բնագավառներում երկարատև ու ռազմավարական համագործակցությունների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: