ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i102396-ԻԻՀ_նախագահի_շնորհավորական_ուղերձը_Քրիստոսի_Ս._Ծննդյան_տոնի_առիթով
ԻԻՀ նախագահը քրիստոնյա երկրների ղեկավարներին ու Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հղած առանձին ուղերձներում շնորհավորել է Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2019թ. առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 07:20 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի առիթով

ԻԻՀ նախագահը քրիստոնյա երկրների ղեկավարներին ու Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հղած առանձին ուղերձներում շնորհավորել է Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2019թ. առիթով:

Երեքշաբթի օրը, շնորհավորական ուղերձներում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ նոր տարվա շեմին, բոլորը աստվածային մարգարների ուսուցումներին հետևելով, համերաշխությամբ ու միաբանությամբ կձգտեն արդարության վրա հաստատված խաղաղության տարածմանը, որպեսզի աշխարհում անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն ու հավասարություն տիրի:

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին հղած առանձին ուղերձում, շնորհավորելով Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի կապակցությամբ, Հասան Ռոհանին ասել է.«Այսօրվա մարդն առավել քան երբևէ կարիք ունի աստվածային մարգարեների ուսուցումներին հետևելով, դեմ կանգնի բռնակալների տիրակալություններին և քայլելով ճշմարտության ու արդարության ճանապարհով, խթանել համատարած արդարության խաղաղության տարածմանը:

Այսօր, դեկտեմբերի 25-ն կաթոլիկ եկեղեցին նշում է Քրիստոսի Ս. Ծնունդը: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: