Ռոհանի.«ԱՄՆ-ին չի հաջողվի ծնկի բերել Իրանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i102402-Ռոհանի._ԱՄՆ_ին_չի_հաջողվի_ծնկի_բերել_Իրանին
ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է ծնկի բերել ԻԻՀ հզոր համակարգին, սակայնդա այդ երկրին չի հաջողվելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 09:16 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ին չի հաջողվի ծնկի բերել Իրանին»

ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է ծնկի բերել ԻԻՀ հզոր համակարգին, սակայնդա այդ երկրին չի հաջողվելու»:

Երեքշաբթի օրը, իրանական գալիք տարվա բյուջեի օրինագիծը խորհրդարանին ներկայացնելիս, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի դավադրություններին, Հասան Ռոհանին ասել է.«ԻԻՀ արժանապատվությամբ և ավելի հզոր ու զգոն, դիմակայելու է այդ դավադրություններին»:

Նշելով, որ ամերիկացիները սարսափում են Իրանի կարողություններից, Ռոհանին հավաստիացրել է, որ ամերիկացիները Իրանին մեծ արգելք են համարում Ասիայի արևմուտքում, հետևաբար քար են նետում Իրանի ճանապարհին:

Նշելով, որ ԱՄՆ-ը միշտ հայտարարել է, թե մեկուսացնելու է Իրանին, սակայն այսօր ինքն ամենամեկուսացված պետությունն է, Ռոհանին ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների և ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու հարցում, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ՄԱԳԱՏԷ-ն և այլ երկրները չեն հովանավորել ԱՄՆ-ին»:

Ռոհանին կարևորել է այլ երկրների հետ Իրանի արտաքին հարաբերությունների ընդլայնումը:

Իր ելույթից հետո, ԻԻՀ նախագահը իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիին է ներկայացրել գալիք տարվա բյուջեի օրինագիծը: