Իրանը ողջունել է Մանջիբ քաղաքում Սիրիայի ազգային դրոշի ծածանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i102529-Իրանը_ողջունել_է_Մանջիբ_քաղաքում_Սիրիայի_ազգային_դրոշի_ծածանումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Մանջիբ քաղաքում Սիրիայի ազգային դրոշի ծածանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2018 13:37 Asia/Tehran
  • Իրանը ողջունել է Մանջիբ քաղաքում Սիրիայի ազգային դրոշի ծածանումը

Իրանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Մանջիբ քաղաքում Սիրիայի ազգային դրոշի ծածանումը:

Անդրադառնալով սիրիական ուժերի Մանջիբ քաղաք մուտք գործելուն, և կարևորելով Սիրիայի ազգային ինքիշխանության ու տարածքային ամբողջականության հարգումը, Բահրամ Ղասեմին ասել է.«Մանջիբում Սիրիայի ազգային դրոշի ծածանումը կարևոր քայլ է այդ երկրի օրինական կառավարության իշխանությունն ամրակայելու և այդ երկրում տիրող ճգնաժամի ուղղությամբ նոր նախաձեռնություն իրականացնելու ուղղությամբ»:

Ուրբաթ օրը, Սիրիայի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրի բանակի մի քանի զորամիավորներ Մանջիբ քաղաք են մուտք գործել, որտեղ ծածանել են Սիրիայի ազգային դրոշը: