ԱՄՆ-ն փորձում է իր արտաքին քաղաքականությունը փոխարինել իրանաֆոբիայով
https://parstoday.ir/hy/news/iran-i102955-ԱՄՆ_ն_փորձում_է_իր_արտաքին_քաղաքականությունը_փոխարինել_իրանաֆոբիայով
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականությունը փոխարինում է հիվանդագին իրանաֆոբիայով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 09, 2019 07:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում է իր արտաքին քաղաքականությունը փոխարինել իրանաֆոբիայով

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականությունը փոխարինում է հիվանդագին իրանաֆոբիայով:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Իրանի հանդեպ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի վերաբերմունքը նման է խելակորույս հետապնդողների քայլերին, որոնք շարունակաբար պարտություն են կրում»:

ԱՄՆ պետքարտուղարն ու Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականը, որ այս օրերին իրանաֆոբիայի տարածման նպատակով ուղևորվել են տարածաշրջանի երկրներ, վերջին օրերին Իրանի դեմ ուղղված և չապացուցված հայտարարություններ են կատարել:

ԱՄՆ-ն շարունակ քննադատում է Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունները և Լիբանանի Հեզբոլլահ շարժման ու Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ «Համաս»-ի նման հակասիոնիստական շարժումներին Իրանի ցուցաբերած հովանավորությունն ահաբեկչության հանդեպ աջակցություն է համարում: