Եվրոպան պետք է իմանա,որ Իրանն ամեն գնով չի մնալու ՀԳՀԾ-ում
https://parstoday.ir/hy/news/iran-i103034-Եվրոպան_պետք_է_իմանա_որ_Իրանն_ամեն_գնով_չի_մնալու_ՀԳՀԾ_ում
Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հայտարարել է. «Արևմուտքը պետք է հայտնվի այնպիսի շոկի առջև, որպեսզի իմանա, որ Իրանն ամեն գնով չի մնալու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի միակողմանի թունելում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2019 14:20 Asia/Tehran
  • Եվրոպան պետք է իմանա,որ Իրանն ամեն գնով չի մնալու ՀԳՀԾ-ում

Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հայտարարել է. «Արևմուտքը պետք է հայտնվի այնպիսի շոկի առջև, որպեսզի իմանա, որ Իրանն ամեն գնով չի մնալու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի միակողմանի թունելում»:

Իր թուիթերյան էջում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է.«Եվրոպայի հետ ուժեղ կապեր պահպանելը մշտապես եղել է Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության տրամաբանության մի մասը: Սակայն Արևմուտքը պետք է հայտնվի այնպիսի շոկի առջև, որպեսզի իմանա, որ Իրանն ամեն գնով չի մնալու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի միակողմանի թունելում»:

Նա հավելել է.«Ներկայումս ահաբեկչության ու մոնաֆեղին խմբավորման ապաստարանը հանդիսացող Եվրոպան պետք է ստանա մի  տրամաբանական, բայց շոկ առաջացնող  ուղերձ»:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի դեմ շրջափակումները վերականգնվելուց հետո, Եվրոպան խոստացավ ստեղծել մեխանիզմ, որը կնպաստի Իրանի հետ առևտրի շարունակմանը, բայց մինչ այսօր դա տեղի չի ունեցել: