Չնայած շրջափակումներին, Իրանը շարունակում է գազ արտահանել հարևան երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i103117-Չնայած_շրջափակումներին_Իրանը_շարունակում_է_գազ_արտահանել_հարևան_երկրներ
Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Չնայած շրջափակումներին, Իրանն առանց ընդհատումների շարունակում է գազ արտահանել դեպի Իրաք և Թուրքիա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 14:09 Asia/Tehran
  • Չնայած շրջափակումներին, Իրանը շարունակում է գազ արտահանել հարևան երկրներ

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Չնայած շրջափակումներին, Իրանն առանց ընդհատումների շարունակում է գազ արտահանել դեպի Իրաք և Թուրքիա»:

Շաբաթ օրը Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Հասան Մոնթազեր Թորբաթին նշել է.«Իրանը Իրաք արտահանվող գազի դիմաց եվրո է ստանում»:

Անդրադառնալով գազի արտահանումների ծավալները մեծացնելու Իրանի ծրագրերին, Մոնթազեր Թորբաթին հստակեցրել է.«Իրանը ծրագրեր ունի Քուվեյթ, Օման և Էմիրություններ գազ արտահանելու համար և ըստ մշակված ծրագրերի, Իսլամական հանրապետությունը մտադիր է ծովի հատակից անցնող գազատարով իր գազն արտահանել Օման»: