Իրանի գիտնականների նոր հաջողությունը. 20 տոկոս ժամանակակից վառելիքի նախագծումը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է,որ Իրանի միջուկաբան-գիտնականներին հաջողվել է նախագծել 20 տոկոս արդիական վառելիք:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, նշելով, որ Իրանը յուրացրել է միջուկային տեխնոլոգիաները, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հստակեցրել է.«Իսլամական հանրապետությունը միջուկային արդյունաբերության ու գիտության ոլորտում այնքան է զարգացել, որ հակադարձ տեխնիկայի և այլոց նախագծերից օգտվելու փոխարեն, նոր վառելիք է նախագծում, որը մեծ նվաճում է»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է.«Թեհրանի միջուկային ռեակտորը, որ առ այսօր աշխատում էր հին վառելիքով, իրանցի մասնագետների արտադրած 20 տոկոս նոր վառելիքով սկսել է իր աշխատանքը: Այս վառելիքը բարձրացրել է ռեակտորի արտադրողականությունը»:
Սալեհին ասել է.«Սարքավորումների արտադրությունից բացի, Իրանի միջուկային մյուս մեծ ձեռքբերումներից է՝ միջուկային արդյունաբերության տեխնոլոգիայի տեղայնացումը, որի գիտական ֆորմուլաները ստուգվելուց հետո, ծրագրակազմի միջոցով օգտագործվելու են նոր նախագծումների համար»: