Ղասեմի. Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլին
https://parstoday.ir/hy/news/iran-i103193-Ղասեմի._Իրանը_կպատասխանի_ցանկացած_թշնամական_քայլին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակն ասել է. «Իսլամական Հանրապետությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Իրանի դեմ ուղղված ցանկացած թշնամական քայլի դեմ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2019 16:36 Asia/Tehran
  • Ղասեմի. Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակն ասել է. «Իսլամական Հանրապետությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Իրանի դեմ ուղղված ցանկացած թշնամական քայլի դեմ»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, հակադարձելով, Իրանի կողմից արբանյակի արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումներին, ասել է. «Իրանի գործողությունները չեն հակասում ՄԱԿ-ի  և Անվտանգության խորհրդի ցանկացած, այդ թվում՝  2231 բանաձևին»:

Անդրադառնալով Լեհաստանում հակաիրանական համաժողովի գումարմանը, նա ասել է.«Միացյալ Նահանգների և Սպիտակ տան անփորձ ղեկավարները, թշնամական քաղաքականություն են որդեգրել Իրանի ժողովրդի դեմ: Նրանք փորձում են խնդիրներ ստեղծել Իրանի արտաքին հարաբերությունների մեջ և կանխել Եվրոպայի հետ համագործակցության ճանապարհը»:

Ղասեմին անդրադառնալով  տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանն ու Սիրիայից այդ երկրի զորայինների դուրս գալու որոշմանն ասել է. «Ամերիկյան քաղաքականությունը ոչնչացնում է իսլամական երկրների ենթակառուցվածքները: Այս պահին նրանք տառապում են քրոնիկ գլխապտույտից, ինչի հետևանքով,  հակասական հայտարարություններ են անում»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, նշել է, որ Իրանը Սիրիայում ռազմակայան չունի: Նրա խոսքերով. «Իհարկե, տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը չի բխում տարածաշրջանի ժողովուրդների շահերից: Վաշինգտոնը փորձում է ապահովել Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը և վնասել իսլամական երկրների ենթակառուցվածքները»: