Ռոհանի.«ԱՄՆ-ն, Իրանի նկատմամբ ճնշում գործադրելով, ոչ մի արդյունքի չի հասնի»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Ամերիկացիներին մտահոգում է Իրանի ժողովրդի հզորացումը, այդ իսկ պատճառով փորձում են առավելագույն ճնշում գործադրել այս ժողովրդի վրա, սակայն նրանք ոչ մի արդյունքի չեն հասնի»:
Իրանի իսլամական հանրապետության նախարարների և նահանգապետների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հավելել է.«Այսօր, ամերիկացիները, հակառակ իրենց ստանձնած պարտավորությունների, տարածաշրջանի մի քանի երկրների ուղեկցությամբ, փորձում են մեծ ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա, բայց Իրանի ժողովրդի ու կառավարության համագործակցությամբ, այդ սադրանքները ձախողելու են»:
Կարևորելով հարևան երկրների հետ Իրանի համագործակցության ընդլայնումը, Ռոհանին հստակեցրել է.«Իրանի մասնավոր բաժինը սեղմ համագործակցություն է ծավալել այլ, հատկապես հարևան երկրների մասնավոր բաժինների հետ»:
Անդրադառնալով Իրանի կողմից արբանյակ տիեզերք ուղարկվելուն, նախագահ Ռոհանին ասել է.«Իսլամական հանրապետությունը մեծ հաջողություններ է արձանագրել արբանյակակիր և արբանյակ արտադրելու ոլորտում: Իհարկե կան որոշակի թերություններ, որոնք, սակայն, շուտով կշտկվեն»: