Իրանը շարունակում է իր միջուկային աշխատանքները. Սալեհի
Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության տնօրենն ասել է. «ԻԻՀ-ն շարունակում է հայտնաբերման ու արտահանման, հարստացման, ատոմակայանի կառուցման ու նոր ցենտրիֆուգների արտադրության ուղղությամբ իր աշխատանքները»:
Ալի Աքբար Սալեհին հավելել է. «ՀԳՀԾ-ի տեխնիկական բաժինն այնպես է մշակված, որ Իրանին թույլատրում է առանց համաձայնությունը ոտնահարելու, շարունակել իր միջուկային աշխատանքները»:
Սալեհին նշել է, որ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը թույլ չտվեց, որ ՀԳՀԾ-ով դադարեցվի միջուկային արդյունաբերությունը: Նա ասել է. «190 հազար սու թողունակությամբ ուրանի հարստացման ուղղությամբ ջանք տանելու կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կարգադրությունից հետո, այս կապակցությամբ դրական առաջընթաց ենք ունեցել»:
«Շուրջ 10 օր հետո 90 տոկա դեղին կարկանդակ Արդաքանից կտեղափոխվի Սպահան»,-հավելել է նա:
Սալեհին նաև նշել է. «ԱՄՆ-ն բռնի ուժի տրամաբանությամբ սպառնում է երկրներին, սակայն չկա համաշխարհային կոնսենսուս որի վրա կարող է հենվել Վաշինգտոնը»: