Սալեհի. Իրանը պատրաստ է միջուկային ոլորտում համագործակցել տարածաշրջանի երկրների հետ
ԻՌՆԱ-ն տված հարցազրույցում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային արդյունաբերության ոլորտում պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ:
Նա ասել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել արաբական այն երկրների հետ, որոնք կառուցել են ատոմակայաններ:
Սալեհին տարածաշրջանային երկրներին առաջարկել է ստեղծել ատոմակայանների անվտանգության վերաբերյալ տեխնիկական հանձնաժողով: Նա հավելել է.-«Տեխնիկական հանձնաժողովը բաղկացած կլինի Իրանի և միջուկային այլ երկրների տեխնիկական փորձագետներից` ատոմակայանների անվտանգությունը քննարկելու նպատակով»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադառնալով Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմի SPV ստեղծման փորձերին, ասել է, որ եվրոպացիները պետք է գործեն իրենց խոստման համաձայն:
Սալեհին ասել է. «Եթե եվրոպացիները չեն կատարում իրենց խոստումները, ապա հետագա զարգացումները չի կարող եվրոպացիների օգտին լինել»: