Գեներալ Շեքարչի. Իրանը ոչ մեկին թույլ չի տալիս միջամտել իր պաշտպանական հարցերին
Հունվար 28, 2019 12:52 Asia/Tehran
Իրանի ԶՈՒ խոսնակն ասել է, որ Իրանը ւչ մի երկրի թույլ չի տալիս միջամտել իր պաշտպանական հարցերին: Նա հավելել է, որ Իրանը գործում է ըստ երկրի հրթիռային կարիքների:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԶՈՒ խոսնակը, պատասխանելով Ֆրանսիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Իրանը պետք է դադարեցնի իր հրթիռային ծրագիրը, հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի խոսել Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմի մասին:
Գեներալ Շեքարչին հայտարարել է. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառնալիքի ենթարկվի, ապա Իրանի զինված ուժերն անկասկած, վճռական են լինելու»:
ՀԳՀԾ-ի համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն Իրանի տիեզերական և հրթիռային գործունեության համար որևէ արգելք չի սահմանել:
Պիտակ