Իսլամական հեղափոխությունը հաղթանակեց ներքին ու արտաքին ուժերի հանդեպ ժողովրդի դիմադրությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i103840-Իսլամական_հեղափոխությունը_հաղթանակեց_ներքին_ու_արտաքին_ուժերի_հանդեպ_ժողովրդի_դիմադրությամբ
ԻԻՀ նախագահն ասաց. «Լուսահոգի իմամ Խոմեյնին ժամանակակից շրջանի կրոնական ամենամեծ բարեկարգիչն ու այն հեղափոխության ճարտարապետն էր, որը հաղթանակեց միայն ներքին ու արտաքին ուժերի հանդեպ ժողովրդի դիմադրության շնորհիվ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2019 08:00 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխությունը հաղթանակեց ներքին ու արտաքին ուժերի հանդեպ ժողովրդի դիմադրությամբ

ԻԻՀ նախագահն ասաց. «Լուսահոգի իմամ Խոմեյնին ժամանակակից շրջանի կրոնական ամենամեծ բարեկարգիչն ու այն հեղափոխության ճարտարապետն էր, որը հաղթանակեց միայն ներքին ու արտաքին ուժերի հանդեպ ժողովրդի դիմադրության շնորհիվ»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը «Այգաբացի տասնօրյակ»-ի և իսլամական հեղափոխության շքեղ հեղափոխության հաղթանակի 40-ամյակի տոնակատարությունների սեմին, ԻԻՀ  հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնու իդեալների հետ կառավարության ուխտի վերահաստատման միջոցառման ժամանակ շնորհավորելով իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, ասել է. «Այն ինչ 40 տարի առաջ  տեղի ունեցավ այս երկրում, պատմական բացառիկ ու եզակի իրադարձություն էր»:

«Լուսահոգի Էմամ Խոմեյնին ժողովրդին հուսադրեց առավել լավ ապագայի, անկախ հայրենիքի, ժողովրդի իշխանության և իսլամական օրենքների հանդեպ և իմամի միջոցով ժողովրդի մոտ արթնացած հույսը զորաշարժի ենթարկեց Իրանի միլիոնանոց հասարակությանն, ինչը պատմության մեջ աննախադեպ է»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:

ԻԻՀ նախագահն ասել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից կարճ ժամանակ անց, ձևավորվեց առաջնորդության բանիմացների խորհուրդը, մշակվեց սահմանադրությունը և դրվեց հանրաքվեի»:

Ռոհանին այնուհետև անդրադառնալով 5+1 խմբի հետ Իրանի միջուկային բանակցություններին, ընդգծել է. «Վերջին տասնամյակներում Իրանի քաղաքական ամենամեծ պատիվն աշխարհի վեց գերտերտությունների հետ  հզոր բանակցություններ էին, որոնց ընթացքում տարբեր  բնագավառներում Իրանի արձանագրած հաղթանակները երբեք չեն մոռացվելու»: