Իրանում 30 տոննա դեղին կարկանդակի բեռնվածք է բեռնվել ու տեղափոխվել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Յազդ նահանգի Արդաքան քաղաքի գործարանից 30 տոննա դեղին կարկանդակ է բեռնվել՝ Սպահանի UCF գործարան տեղափոխվելու համար»:
Դեղին կարկանդակը ուրանի հանքային հող է, որը համապատասխան զտման ու մշակման փուլերն անցկացնելուց հետո, օգտագործվում է դրա հանքային քարը:
Ալի Աքբար Սալեհին, չորեքշաբթի օրը հավելել է.«Դեղին կարկանդակի երկրորդ բեռնվածքի բեռնումն ու Իրանի Կենտրոնական Յազդ նահանգի Արդաքան քաղաքի նահատակ Ռեզայինեժադի անվան արդյունաբերական համալիրից Սպահան տեղափոխումը մեծ քայլ էր, որը կատարվեց «Այգաբացի տասնօրյակի» և Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի շեմին»:
Սալեհին հստակեցրել է.«Դեղին կարդկանդակի բեռնվածքի բեռնմամբ ու տեղափոխմամբ, նահատակ Ռեզայինեժադի անվան արդյունաբերական համալիրը դուրս եկավ դեղին կարկանդակի արտադրության թեստավորման փուլից: Այն գտնվում է արդյունաբերական շահագործման փուլում»:
Արդաքանում դեղին կարկանդակը արտադրվելուց հետո, Սպահանի ուրանի վերամշակման UCF գործարանում վերջնականապես կմշակվի և այնուհետև ուրանի հարստացման նպատակով կուղարկվի Նաթանզի գործարան:
Այս գործարանում արտադրված արտադրանքը վառելիքի ձողերի տեսքով կօգտագործվի ատոմակայաններում: