Եթե Եվրոպան խոստումը չկատարի Իրանը կվերանայի իր քայլերը. Ղասեմի
https://parstoday.ir/hy/news/iran-i103869-Եթե_Եվրոպան_խոստումը_չկատարի_Իրանը_կվերանայի_իր_քայլերը._Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Եթե եվրոպական երկրները ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ անհավատարիմ գտնվեն, Իրանը կվերանայի միջուկային համաձայնության հանդեպ իր հավատարմությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2019 04:06 Asia/Tehran
  • Եթե Եվրոպան խոստումը չկատարի Իրանը կվերանայի իր քայլերը. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Եթե եվրոպական երկրները ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ անհավատարիմ գտնվեն, Իրանը կվերանայի միջուկային համաձայնության հանդեպ իր հավատարմությունը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին «Ռուսիա Ալ-Յում» հեռուստակայանին տված հարցազրույցում, Իրանի հետ տնտեսական համագործակցության համար ֆինանսական մասնավոր մեխանիզմների կապակցությամբ ասել է. «Թեև եվրոպացիները հապաղել են այս  ֆինանսական մեխանիզմի գործադրման հարցում, այդուհանդերձ Իրանը բարյացակամորեն է վերաբերվել նրանց քայլերին»:

«Եվրոպական երկրներն ու միջուկային համաձայնությանը մասնակից այլ երկրները ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ցանկանում էին, որ Իրանը մնա այդ համաձայնության մեջ և իրենք աշխատեն ֆինանսական այնպիսի մեխանիզմներով, որոնք անազդեցիկ կդարձնեն ԱՄՆ-ի պատժամիջոցները»,-հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Իրանը փորձելու է վերացնել իր ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ավերիչ հետևանքները: Մեր երկիրն ունի ԱՄՆ-ի կործանարար քաղաքականությունները վնասազերծելու համար անհրաժեշտ ուժ»:

«Իրանն աշխարհի տարբեր անկյուններում ու տարածաշրջանի այլ երկրներում ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարի համար տարբեր լուծումներ ունի և փորձում է պահպանել տարածաշրջանի երկրների հետ իր լավ հարաբերությունները». ասել է նա: