Սալեհի. Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է միջուկային ծրագրերում
https://parstoday.ir/hy/news/iran-i103988-Սալեհի._Իրանի_հետ_համագործակցությունը_շարունակվում_է_միջուկային_ծրագրերում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Եվրոպայի հետ համագործակցությունը հաջող է ընթանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2019 06:57 Asia/Tehran
  • Սալեհի. Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է միջուկային ծրագրերում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Եվրոպայի հետ համագործակցությունը հաջող է ընթանում:

Ալի Աքբար Սալեհին, Իրանի միջուկային ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Եթե հարեւան երկրները հետաքրքրված են թեթեւ ջուրի հետազոտական ռեակտորներով, կարող են համագործակցել Իրանի հետ»:

Նա ընդգծել է, որ Իրանում միջուկային արդյունաբերությունը չի դադարեցվել, հավելելով. «Եվրոպայի հետ համագործակցությունը տեխնիկական ոլորտում լավ մակարդակի վրա է: Պետք է ասեմ, որ Եվրոպան նախագծեր է իրականացնում Իրանում»:

Սալեհին վերահաստատել է, որ եվրոպացիներն իրենց ակնկալիքներն ունեն, իսկ Իրանն ունի իր սեփական ձայնը, սակայն երկու կողմերն էլ շարժվում են քաղաքական կամքով:

Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը, Եվրոպայի  ֆինանսական մեխանիզմի INSTEX վերաբերյալ ասել է, որ եվրոպացիները խոստումնալից քայլ են ձեռնարկել տնտեսական ոլորտում: