Ղասեմի. Ահաբեկիչները չեն հասնի իրենց վտանգավոր նպատակներին
https://parstoday.ir/hy/news/iran-i104032-Ղասեմի._Ահաբեկիչները_չեն_հասնի_իրենց_վտանգավոր_նպատակներին
Իրանի ԱԳՆ խոսնակը ցավ է հայտնել Իրաքի Բալադ քաղաքի իրանցի ուխտագնացների ավտոբուսի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մեծ թվով իրանցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2019 12:43 Asia/Tehran
  • Ղասեմի. Ահաբեկիչները չեն հասնի իրենց վտանգավոր նպատակներին

Իրանի ԱԳՆ խոսնակը ցավ է հայտնել Իրաքի Բալադ քաղաքի իրանցի ուխտագնացների ավտոբուսի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մեծ թվով իրանցիներ:

Շաբաթ օրը Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրաքի ահաբեկչական խմբերը շարունակում են մնալ պատրանքում եւ իրենց անմարդկային հանցագործություններով փորձում են հարվածել Իրանի եւ Իրաքի ժողովուրդների միասնությանը:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Ահաբեկիչները, անկասկած, չեն հասնի իրենց չար նպատակներին, և նման աղետները երկու ժողովուրդներին ավելի վճռական կդարձնեն հանցագործների դեմ պայքարում»:

Իրաքի հյուսիսային Սալահեդին նահանգում իրանցի ուխտավորների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է մեկ և վիրավորվել 9 ուխտավոր: