Ղասեմի. Ահաբեկիչները չեն հասնի իրենց վտանգավոր նպատակներին
Իրանի ԱԳՆ խոսնակը ցավ է հայտնել Իրաքի Բալադ քաղաքի իրանցի ուխտագնացների ավտոբուսի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մեծ թվով իրանցիներ:
Շաբաթ օրը Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրաքի ահաբեկչական խմբերը շարունակում են մնալ պատրանքում եւ իրենց անմարդկային հանցագործություններով փորձում են հարվածել Իրանի եւ Իրաքի ժողովուրդների միասնությանը:
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Ահաբեկիչները, անկասկած, չեն հասնի իրենց չար նպատակներին, և նման աղետները երկու ժողովուրդներին ավելի վճռական կդարձնեն հանցագործների դեմ պայքարում»:
Իրաքի հյուսիսային Սալահեդին նահանգում իրանցի ուխտավորների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է մեկ և վիրավորվել 9 ուխտավոր: