Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական քարտուղարը կմեկնի Փարիզ
Փետրվար 04, 2019 14:47 Asia/Tehran
Իրանի փոխարտգործնախարարը երկուշաբթի օրը կմեկնի Փարիզ Իրանի եւ Ֆրանսիայի քաղաքական բանակցությունների վեցերորդ փուլին մասնակցելու նպատակով:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրան-Ֆրանսիա քաղաքական բանակցությունների 6-րդ փուլը կկայանա վաղը Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայեդ Աբբաս Էրաղչիի եւ Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Գորդո Մոնտեյնի միջեւ:
Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել Թեհրանում, 2018 թվականի հունիսի 20-ին:
2019 թվականի հունվարի 28-ին Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել էր Ավստրիա, Սլովակիա եւ Բուլղարիա՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համար:
Պիտակ