Փարիզում կայացավ Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանը
https://parstoday.ir/hy/news/iran-i104087-Փարիզում_կայացավ_Իրանի_ու_Ֆրանսիայի_քաղաքական_երկխոսության_6_րդ_շրջանը
Փարիզում կայացավ Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2019 03:43 Asia/Tehran
  • Փարիզում կայացավ Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանը

Փարիզում կայացավ Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանը:

ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Ֆրանսիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մուրիս Գորդո-Մոնթայնը, երեքշաբթի օրը խոսել են երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումների, ՀԳՀԾ-ի գործադրման, առևտրական փոխանակումների աջակցման նոր մեխանիզմի, Ֆրանսիայի ստանձնած պարտավորությունների,  ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի մասին:

Իրանի ԱԳ նախարարի  քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջագծում Իրանի ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանն, ընդգծել է. «Մյուս կողմերը դեռ չեն կարողացել կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, որի արդյունքում ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ հավասարակշռությունը խախտվել է»:

Մուրիս Գորդո-Մոնթայնն այս երկխոսության ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Ֆրանսիայի աջակցությունը, հավելել է. «Փարիզը ցանկանում է շարունակել որպես տարածաշրջանում կարևոր ու ազդեցիկ երկրի՝ Իրանի հետ բանակցությունները»:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրաղչին, Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանին մասնակցելու նպատակով, երկուշաբթի գիշեր մեկնել է Փարիզ: