Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը կհաստատվի
https://parstoday.ir/hy/news/iran-i104202-Եվրասիական_տնտեսական_միության_եւ_Իրանի_միջեւ_ազատ_առեւտրի_համաձայնագիրը_կհաստատվի
Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը տեղեկացրել է, որ է մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ կստորագրվի ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2019 07:38 Asia/Tehran
  • Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը կհաստատվի

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը տեղեկացրել է, որ է մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ կստորագրվի ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ռոսիյա -24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային ասել է. «Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ առեւտրային կապերի խթանումը շատ կարեւոր է Իրանի համար»:

Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը հավելել է, որ Իրանի Իսլամական խորհրդարանում այս փաստաթուղթը հաստատվելուց հետո, մեծ շուկա կստեղծվի երկու կողմերի համար:

Եվրասիական տնտեսական միությունը ներառում է մի քանի ասիական եւ եվրոպական երկրներ, որոնք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Այս համաձայնագրին միանալու օգուտները նվազեցնում են Եվրասիական տնտեսական միության արտահանողների համար սահմանված սակագները: Միության անդամ պետությունների ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 20 միլիոն քառակուսի կիլոմետր, իսկ բակչությունն ավելի քան 180 միլիոն մարդ: