Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Լիբանան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը մեկնելու է Բեյրութ, որտեղ հանդիպելու է Լիբանանի պաշտոնատար անձանց հետ:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Լիբանանի նախագահ Միշել Աունի, արտաքին գործերի նախարար Ջիբրան Բազիլի եւ այլ Լիբանանի այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ է ոնենալու:
Սա Զարիֆի առաջին այցն է Սաադ Հարիրիի ղեկավարած Լիբանանի կառավարության կաբինետի ձևավորումից հետո:
Ավելի վաղ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հանդես էր եկել հայտարարությամբ, որում, ողջունելով Լիբանանում նոր կառավարության ձեւավորումն ասել էր. «Լիբանանի կառավարությունը պետք է լիովին անկախ լինի և առանց արտաքին միջամտության, բոլոր խմբերի, կուսակցությունների, կրոնների ու ժողովրդի օգնությամբ, քայլի երկրի զարգացման, անվտանգության ու կայունության ուղղությամբ: