Զարիֆ.«Իրանը պատրաստ է տարբեր ոլորտներում Լիբանանի հետ ընդլայնել համագործակցությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i104250-Զարիֆ._Իրանը_պատրաստ_է_տարբեր_ոլորտներում_Լիբանանի_հետ_ընդլայնել_համագործակցությունը
Կիրակի օրը, Բեյրութ ժամանելով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Լիբանանի Իրանի ռազմական օգնության հավանականության մասին, Իրանի արտգործնախարարն ասել է.«Լիբանանի կառավարության ցանկության դեպքում, Իրանը բոլոր ոլորտներում կհամագործակցի այդ երկրի հետ»:
(last modified 2026-02-14T15:00:09+00:00 )
Փետրվար 10, 2019 17:34 Asia/Tehran

Կիրակի օրը, Բեյրութ ժամանելով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Լիբանանի Իրանի ռազմական օգնության հավանականության մասին, Իրանի արտգործնախարարն ասել է.«Լիբանանի կառավարության ցանկության դեպքում, Իրանը բոլոր ոլորտներում կհամագործակցի այդ երկրի հետ»:

Լիբանան երկօրյա այցելության ընթացքում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրանի համերաշխությունն է հայտնելու  այդ երկրի ժողովրդի ու կառավարության հետ և ԻԻՀ պատրաստակամությունն է հայտնելու բոլոր ոլորտներում Լիբանանի հետ համագործակցելու համար:

Անդրադառնալով իր այցի և Լիբանանում նոր կառավարության կազմավորման միաժամանակ լինելուն, Զարիֆն այյդ ձեռքբերումը շնորհավորել է Լիբանանի ժողովրդին ու կառավարությանը:

Իրանի արտգործնախարարն ասել է.«Լիբանանը դիմադրության ու խաղաղ համակեցության խորհրդանիշ է»:

Երկու շաբաթ առաջ, շուրջ 9 ամիս սպասելուց հետո, Սաադ Հարիրիի գլխավորությամբ կյանքի է կաչվել Լիբանանի նոր կառավարությունը: