Պաշտպանական զինասարքեր արտադրելու համար ԻԻՀ-ն որևէ մեկից թույլտվություն չի խնդրելու. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i104276-Պաշտպանական_զինասարքեր_արտադրելու_համար_ԻԻՀ_ն_որևէ_մեկից_թույլտվություն_չի_խնդրելու._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Հակազրահային հրթիռներ և պաշտպանական զինասարքեր արտադրելու համար Իրանը թույլտվություն չի խնդրել ու չի խնդրելու որևէ մեկից և հզորությամբ շարունակելու է իր ուղին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2019 12:31 Asia/Tehran
  • Պաշտպանական զինասարքեր արտադրելու համար ԻԻՀ-ն որևէ մեկից թույլտվություն չի խնդրելու. Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է. «Հակազրահային հրթիռներ և պաշտպանական զինասարքեր արտադրելու համար Իրանը թույլտվություն չի խնդրել ու չի խնդրելու որևէ մեկից և հզորությամբ շարունակելու է իր ուղին»:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, երկուշաբթի օրը Թեհրանի «Ազատության» հրապարակում իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի հանդիսության ժամանակ ասել է. «Աշխարհը պետք է իմանա, որ ԻԻՀ հզորությունն այսօր  մի քանի անգամ գերազանցում է սրբազան պաշտպանության շրջանի ուժին և Իրանի զինված ուժերը տարբեր տեսակի զենքերի ու զինամթերքի արտադրության հարցում ինքնաբավ են դարձել»: 

 

ԻԻՀ նախագահն անդրադառնալով երկիրը պաշտպանելու հարցում զինված ուժերի քաջությանն ու շահագրգռվածությանն ասել է. «Աշխարհը տեսավ, որ  Իրանի կամքով ու օժանդակությամբ, Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի ժողովուրդները հաղթեցին և Պաղեստինում ու Եմենում էլ զավթիչների ու ագրեսորների հանդեպ դիմադրությունը շարունակվում է»:

 

«Թշնամին այսօր պարտավոր է հետզհետե խոստովանելով իր 20-ամյա պարտությունն ու տարածաշրջանում միջամտություններն, այստեղից հեռանալ, որպեսզի  տարածաշրջանի ժողովուրդները հնարավորություն ունենան ազատ կերպով շարունակել զարգացման ու շենացման ուղին»,-հայտարարել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակի քայլարշավին Իրանի ժողովրդի շքեղ ներկայությունն ապացուցեց, որ թշնամիների սադրանքները  չեզոքացվել են: Նրանք երբեք չեն հասնելու իրենց նպատակներին և ԻԻՀ-ն անցած 40 տարիների նման շարունակելու է իր ուղին»:

Ռոհանին իր արտահայտությունների մեկ այլ բաժնում անդրադառնալով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետրոքիմիայի ոլորտում Իրանի արձանագրած առաջադիմություններին, հավելել է. «Ամբողջ աշխարհը հաստատում է Իրանի արագ տեմպերով զարգացումը»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ իսլամական համակարգը, հանրապետականությունը, ընտրությունների կազմակերպումն ու պատասխանատուներին ընտրելն ԻԻՀ-ի կարևոր նվաճումներից են: