Ռոհանի. Իրանի ժողովրդի անկախությունը, արժանապատվությունն ու հպարտությունը գործարքի առարկա չեն
https://parstoday.ir/hy/news/iran-i104279-Ռոհանի._Իրանի_ժողովրդի_անկախությունը_արժանապատվությունն_ու_հպարտությունը_գործարքի_առարկա_չեն
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ իր անկախությունը, արժանապատվությունն ու հպարտությունեը գործարքի առարկա չեն կարող դառնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2019 13:19 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ իր անկախությունը, արժանապատվությունն ու հպարտությունեը գործարքի առարկա չեն կարող դառնալ:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով հրապարակած ուղերձում շնորհակալություն հայտնելով Իրանի ժողովրդին՝ բահմանի 22-ի քայլերթին մասնակցելու կապակցությամբ, հավելել է.« Հպարտանում եմ Իրանի ժողովրդի մեծությամբ»: 

Ռոհանին բարձր է գնահատել ժողովրդի եւ քաղաքական ու հասարակական խմբերին, որոնք այս պատմական եւ վճռական օրն իրենց մասնակցությամբ նոր էջ բացեցին հեղափոխության փայլուն պատմության մեջ եւ աշխարհին ցուցադրեցին իրենց ուժը :

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հստակեցրել է, որ բահմանի 22-ի քայլերթին ժողովրդի զանգվածային ներկայությունը  կրկնապատկում է իշխանությունների պարտականությունն ու ջանքերը ժողովրդին եւ երկրին ծառայելու համար: