Փետրվար 14, 2019 10:29 Asia/Tehran
  • Ռոհանի.«Միջին Արևելքում ահաբեկչության հիմնական արմատներն են՝ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը»

Իրանի նախագահն ասել է.«Միջին Արևելքում ահաբեկչության հիմնական արմատներն են՝ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը և ցավոք տարածաշրջանի որոշ նավթաշատ եկրները ահաբեկչների ֆինանսական հովանավորներն են»:

Հինգշաբթի օրը, նախքան Սոչի մեկնելը, ցավակցություն հայտնելով Իրանի մի խոմբ պահակազորայինների նահատակության կապակցությամբ, Իրանի նախագահը հավելել է.«Այս կարգի հանցագործությունները ոչ մի կերպ չեն ազդելու իրանցիների հաստատակամության ու վճռականության վրա»:

Նշելով, որ Իրանի ժողովուրդը երբեք չի խոհարհվելու մեծ տերությունների առջև, Ռոհանին հավելել է.«Մեր հարևաններին հորդորում ենք հարգել ու հավատարիմ մնալ դրացիական պարտականություններին և թույլ չտալ, որ ահաբեկիչներն իրենց տարածքը օգտագործեն մյուս հրաևանների դեմ հարձակումներ իրականացնելու համար»:

Սոչիում Սիրիայի հարցով կայանալիք նիստի մասին նախագահ Ռոհանին ասել է.«Այս երկրի տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի համար շատ կարևոր է և Սիրիայի ողջ տարածքը պետք է Դամասկողսի կառավարության  հսկողության տակ լինի»:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով, Սոչիում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների համատեղ նիստին մասնակցելու համար, Իրանի նախագահը հինգշաբթի օրը մեկնել է Սոչի:

Սոչիում նախատեսված են ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հետ Հասան Ռոհանիի առանձին հանդիպումներն ու խորհրդակցությունները:

Պիտակ