Սենատը փակ նիստ է անցկացրել՝ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման վերաբերյալ
Հինգշաբթի օրը կայացել է ԱՄՆ Սենատի փակ նիստը, որին մասնակցել են Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամները։ Նիստի ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հարցը։ Հանրապետականների փաստարկները չեն համոզել դեմոկրատներին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Սենատի դեմոկրատների առաջնորդ սենատոր Չակ Շումերը, փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին, ընդգծել է «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքը կիրառելու և Թրամփի վարչակազմին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Նա նշել է․ «Թրամփի վարչակազմը չունի «հստակ ռազմավարություն կամ ծրագիր և վերջնական նպատակ»։
Նա հավելել է, որ խորապես դժգոհ է Թրամփի վարչակազմի պաշտոնյաների տրամադրած տեղեկատվությունից։
Շումերն ասել է. «Նախագահ Թրամփը պնդում է, թե Իրանի միջուկային պաշարներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Սակայն ես այս հարցին պատշաճ պատասխան չստացա»։
Սենատի դեմոկրատ առաջնորդը նշել է, որ Կոնգրեսը պետք է կիրառի «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքը և ստիպի կառավարությանն «անմիջապես պատասխանել կոնկրետ հարցերի և մշակել հետևողական ռազմավարություն»։
Միևնույն ժամանակ, սենատոր Էլիսա Սլոտկինը, ով ԿՀՎ նախկին վերլուծաբան է և Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ, նշել է, որ «դեռ շատ վաղ է ճշգրիտ իմանալու համար, թե որքան վնաս է հասցվել, և դա բնական է»։
Հունիսի 13-ին, միջազգային իրավունքի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանության ակնհայտ խախտմամբ, Սիոնիստական ռեժիմը հարձակում սկսեց Թեհրանի և Իրանի մի շարք այլ քաղաքների և երկրի միջուկային օբյեկտների վրա։ Այս ահաբեկչական գործողության արդյունքում նահատակվեցին միջուկային ոլորտի մի խումբ գիտնականներ, զինվորականներ և քաղաքացիական անձինք։
Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացավ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ անձազերծված պատերազմին՝ հարձակվելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա։ Այս գործողություններին ի պատասխան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, հայտարարեց, որ Իրանը պահպանում է բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը և իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի համաձայնագրի կնքման մասին։ Իրանը հայտարարեց, որ ինքը չի սկսել պատերազմը և եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ներխուժումը, Թեհրանը մտադիր չէ շարունակել պատասխան գործողությունները։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս կապակցությամբ հայտարարեց. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, չվստահելով թշնամիների խոսքերին, ձեռքը ձգանին պագհած, պատրաստ կլինեն վճռական և կոշտ պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիայի»։