«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար․ 12-օրյա պատերազմի հաղթողն Իրանն է
(last modified Fri, 27 Jun 2025 05:03:37 GMT )
Հունիս 27, 2025 08:33 Asia/Tehran
  • «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար․ 12-օրյա պատերազմի հաղթողն Իրանն է

Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի հաղթողն Իրանն է։ 

Հղում անելով Իրանի հեռուստատեսութան լրատվական ծառայությանը, Pars Today-ը հաղորդում է, որ շեյխ Նաիմ Ղասեմը հինգշաբթի օրը բարձր է գնահատել սիոնիստ թշնամու դեմ պատերազմում Իրանի հաղթանակը։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խափանեց այս ագրեսիայի նպատակները, Շեյխ Նաիմ Ղասեմն ասել է. «Սիոնիստների առաջին նպատակն ուրանի հարստացմանը խոչընդոտելն էր։  Նրանց երկրորդ նպատակն իրանի հրթիռային ծրագիրն էր, իսկ երրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը»։
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 12-օրյա պատերազմի հաղթողն Իրանն է, հավելելով. «Զինադադարը նշանակում է Իրանի Իսլամական Հանրապետության հաղթանակի հռչակում»։
Շեյխ Նաիմ Ղասեմը նշել է, որ Իրանի զինված ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և անվտանգության ուժերը, լավագաույնս պաշտպանել են երկիրը, հավելելով. «Իրանն ապացուցեց, որ կարող է միայնակ դիմակայել հանցավոր ԱՄՆ-ին, Սիոնիստական ռեժիմին և արևմտյան երկրներին»։
Իրանին շնորհավորելով Սիոնիստական ռեժիմին միայնակ այդքան մեծ վնաս հասցնելու կապակցությամբ, «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարն ասել է. «Պատերազմի սկսվելուն պես ռեժիմն օգնություն խնդրեց ԱՄՆ-ից, քանի որ իսկապես անզոր էր իրանական հարձակումների դեմ»։ 
Նա նշել է, որ ըստ առկա ապացույցների՝ Իրանի միջուկային խնդիրը խաղաղ բնույթ է կրում, հավելելով. «Չնայած դրան, թշնամիները պատրվակներ ստեղծեցին Իրանի վրա  հարձակվելու համար, բայց այդ հարձակումներով նրանք ոչ մի կերպ չկարողացան կանգնեցնել Իրանի խաղաղ ծրագիրը կամ ամբողջությամբ ոչնչացնել այն»։
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն ասել է․ «Իրանն այս պատերազմում ցույց տվեց, որ ոչ մի զիջման չի գնալու։ Հետպատերազմական  Իրանը նման է նախապատերազմական Իրանին, միայն թե այն ավելի հզոր է դարձել։ Իրանը ցույց տվեց, որ ամերիկյան միջամտությունը տարածաշրջանում ուղղված է Իսրայելին աջակցելուն և տարածաշրջանի երկրների դեմ։ Ոչ ոք չպետք է մտածի, որ տարածաշրջանում ամերիկյան բազաները կաջակցեն  Արևմտյան Ասիայի երկրներին։ Դրանք նախատեսված են միայն Իսրայելին աջակցելու համար»։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բախվել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից որևէ արդարացում չունեցող ագրեսիայի, Շեյխ Նաիմ Ղասեմն ասել է. «ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավոր նպատակն է թիրախավորել ցանկացած անկախ ուժ, որը ձգտում է դիմադրության կամ մտադիր է ազատագրել Պաղեստինը»:
Ընդգծելով ըստ ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի ամենամեծ մեղքը Պաղեստինին և նրա ժողովրդին աջակցելն է, նա  ասել է․ «Իսրայելն էքսպանսիոնիստական ռեժիմմ է, որը չի բավարարվի միայն պաղեստինյան տարածքներով կամ օկուպացված սիրիական Գոլանով»։
Լիբանանի «Հեզբոլլահի» շարժման գլխավոր քարտուղարը նշել է, որ Իսրայելը ձգտում է օկուպացնել ամբողջ տարածաշրջանը և փորձում է դա անել՝ տարածաշրջանում իր և Միացյալ Նահանգների էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու համար։