Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Այսօր կայացած հեռախոսազրույցում, Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների, տարածաշրջանի վերջին զարգացումների, Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի և Իսրայելի ագրեսիայի դադարեցման մասին հայտարարության հետ կապված հարցեր։
Խոսելով ստեղծված իրավիճակի ամսին Արաղչին նշել է. «Միջազգային հանրությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ռեժիմին և Միացյալ Նահանգներին՝ միջազգային օրենքներն ու կանոնակարգերը խախտելու համար, ինչի արդյունքում խախտվել են Իրանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը»։
Ողջունելով հրադադարի հաստատումը, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։ Նա ողջունել է նաև այս ընթացքում ընթացող դիվանագիտական խորհրդակցությունները և շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ երկու երկրների միջև հյուպատոսություններ բացելուն ուղղված ջանքերի համար։