Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար. Եվրոպան չպետք է իր պահանջները պարտադրի Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i104540-Իրանի_ԱԳՆ_մամուլի_քարտուղար._Եվրոպան_չպետք_է_իր_պահանջները_պարտադրի_Իրանին
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է. «Իրանի ժողովուրդի եւ Իրանի կառավարության համբերությունը եւ հանդուրժողականությունը սահմանափակ են, եւ Եվրոպան չպետք է ժամանակ անցկացնելով, իր պահանջները պարտադրի Իրանին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 18, 2019 16:18 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար. Եվրոպան չպետք է  իր պահանջները պարտադրի Իրանին

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է. «Իրանի ժողովուրդի եւ Իրանի կառավարության համբերությունը եւ հանդուրժողականությունը սահմանափակ են, եւ Եվրոպան չպետք է ժամանակ անցկացնելով, իր պահանջները պարտադրի Իրանին»:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին, երկուշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով INSTEX-ին ասել է, որ Եվրոպան միայն դրսևորել է քաղաքական կամք է, որը մինչ օրս հաջող չի եղել, եւ գործերը դանդաղ են ընթանում:

Ղասեմին, անդրադառնալով Իրանի արտգործնախարարի շեշտադրմանը  ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Եվրոպայի գործնական քայլերի կապակցությամբ, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կառուցողական եւ դինամիկ դեր ունի խաղաղության հաստատման եւ թմրամիջոցների եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, եւ պարտավորությունների կատարման գործում իր պարտավորությունները լավ է իրականացրել»:

Ղասեմին ասել է.« Իսլամաբադի հետ Թեհրանի հարաբերությունները հիմնված են տարբեր համագործակցությունների վրա, եւ երկու կողմերն էլ առաջարկել են քննարկել այն խնդիրները, որոնք առաջացել են Սիստան և Բալուչեսթան նահանգում ահաբեկչական հարձակումից հետո»:

Իրանի տարածաշրջանային դերի մասին Անգելա Մերկելի կողմից հնչեցրած հայտարարության վերաբերյալ   Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ եվրոպական երկրներում իշխանությունները լավ գիտեն տարածաշրջանում Իրանի կայունացնող դերի մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունների մասին, որն ասել է թե Իրաքը , Լիբանանը նման երկրները պետք է միանան Աստանայի բանակցություններին, Ղասեմին հավելել է, որ այս գործընթացում նոր պետությունների առկայության մասին որոշումը, որպես դիտորդ եւ ոչ թե Աստանայի գործընթացի հիմնական անդամ, ավելի վաղ առաջարկվել էր: