Լարիջանի. Թեհրանն ու Պեկինը միշտ սերտ կապեր են ունեցել միմյանց հետ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. Իրանը եւ Չինաստանը միշտ սերտ կապեր են ունեցել տարբեր մակարդակներում
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, երկուշաբթի Չինաստան գնալուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ այցը տեղի է ունենում Չինաստանի խորհրդարանի նախարարի հրավերով եւ բանակցություններ կանցկացվեն տարբեր ոլորտներում, քաղաքական, մշակութային, գիտական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման համար:
Լարիջանին նշել է, որ Իրանը եւ Չինաստանը պատմական քաղաքակրթություն ունեցող երկու երկրներ են: Նա հայտարարել է, որ Իրանը եւ Չինաստանի խորհրդարանները միշտ էլ փոխադարձ աջակցություն են ցուցաբերլ իրար:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը երկուշաբթի օրը մեկնել է Պեկին: