Լարիջանի.«Համատեղ շահերը Իրան-Չինաստան համագործակցության ընդլայնման պատճառ են դարձել»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ Պեկին այցելության կարևորագույն նպատակը հարաբերությունների ընդլայնումն է և համատեղ շահերը երկկողմ համագործակցության ընդլայնման պատճառ են դարձել:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի ժողովրդական Կոնգրեսի նախագահի հրավերով Պեկին այցելած Լարիջանին, երեքշաբթի առավոտյան Պեկինի օդանավակայնում լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Այս այցի ընթացքում խորհրդարանական բանակցություններից բացի, նաև բանակցություններ են լինելու տարբեր, այդ թվում՝ քաղաքական, մշակութային, գիտական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:
Պեկինի օդանավակայանում Լարիջանիին դիմավորել են Չինաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմեդ Քեշավարզզադեն և Չինաստանի ժողովրդական Կոնգրեսի կրթության, գիտության, մշակույթի ու հանրային առողջության հանձնաժողովի տնօրեն Լի Շուե Յունգը, ով հանդիսանում է նաև երկու երկրի խորհրդարանական բարեկամական խմբի չինացի համանախագահը:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Չինաստանի Ժողովրդական Կոնգրեսի նախագահ Լի Ժան Շուի և Իրան-Չինաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպումը Լարիջանիի Չինաստան այցելության ծրագրերից են համարվում: