Լարիջանի.«Իրանը պատրաստ է ընդլայնել Չինաստանի հետ հարաբերությունները»:
Չինաստանի պառլամնետի նախագահի հետ հանդիպման ընթացքում, ընդգծելով Իրանի-Չինաստան երկկողմ ու բարեկամական հարաբերությունների կարևորությունը, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«տարբեր ոլորտներում պատրաստ ենք ընդլայնել հարաբերությունները Չինաստանի հետ»:
Բարձր գնահատելով Չինաստանի պառլամնետի արժանի հյուրընկալությունը, Իրանի խորհրդարանի նախագահը հավելել է.«Իրանի ու Չինաստանի ժողովուրդների ու կառավարությունները հարաբերությունները շարունակ հիմնված են եղել բարեկամության վրա»:
Չինաստան կատարված այցի նպատակ համարելով երկկողմ համագործակցությունների ընդլայնումը, Լարիջանին նշել է.«Իրանը պատրաստ է տարբեր ոլորտներում ընդլայնել հարաբերությունները Չինաստանի հետ»:
Ընդգծելով երկու երկրների վաղեմի բարեկամական հարաբերությունների կարևորությունը, Չինաստանի պառամենտի նախագահ Լի Յան Շոն ասել է.«Երկու հազար տարի անցյալ ունեցող Իրան-Չինաստան հարաբերությունների ընթացքում երբեք տարաձայնություն ու հակամարտություն չի ծագել»:
Չինաստանի պառամենտի նախագահը հավելել է.«Իրան կատարած Չինաստանի նախագահի այցը շրջադարձային կետ էր երկու երկրների հարաբերություններում և այդ այցի ընթացքում ստորագրված ռազմավարական հուշագրերը խոսում են երկրարատև համագործակցությունների հարցում երկու երկրի վճռականության մասին»:
Չինաստանցի իր պաշտոնակցի՝ Լի Յան Շոյի պաշտոնական հրավերով, բարձրաստիճան պատվիրակության ընկերակցությամբ Չինաստան է այցելել Իրանի խորհրդարանի նախագահը: