ԻԻՀ ԱԳ նախարարը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/iran-i104819-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_հրաժարական_է_տվել
ԻԻՀ ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել:
(last modified 2026-02-14T15:00:09+00:00 )
Փետրվար 26, 2019 07:54 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը հրաժարական է տվել

ԻԻՀ ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել:

Երկուշաբթի երեկոյան, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր ինստագրամի էջում տեղեկացրել է հրաժարականի մասին:

Նա գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին և իշխանություններին վերջին 67 ամսվա մեծահոգության համար: Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու և ծառայության ընթացքում բոլոր թերությունների համար»:

ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, հաստատելով հրաժարականի լուրը,  այդ կապակցությամբ այլ մանրամասներ չի ներկայացրել:

Դեռևս պարզ  չէ՝ արդյո՞ք ԻԻՀ նախագահն ընդունել է Զարիֆի հրաժարականը թե՝ ոչ: