Իրանն արձագանքել է Լոնդոնի կողմից Լիբանանի Հեզբոլլահի անունն ահաբեկիչների ցուցակում ներառվելուն
https://parstoday.ir/hy/news/iran-i104989-Իրանն_արձագանքել_է_Լոնդոնի_կողմից_Լիբանանի_Հեզբոլլահի_անունն_ահաբեկիչների_ցուցակում_ներառվելուն
Դատապարտելով Լիբանանի Հեզբոլլահի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու Բրիտանիայի կառավարության քայլը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Բրիտանիայի այդ քայլը նշանակում է դիտավորյալ անտեսել Լիբանանի ժողովրդի մեծ մասին և այդ երկրի քաղաքական ու վարչական կառուցվածքում Հեզբոլլահի օրինական դիրքը»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 02, 2019 14:25 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Լոնդոնի կողմից Լիբանանի Հեզբոլլահի անունն ահաբեկիչների ցուցակում ներառվելուն

Դատապարտելով Լիբանանի Հեզբոլլահի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու Բրիտանիայի կառավարության քայլը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Բրիտանիայի այդ քայլը նշանակում է դիտավորյալ անտեսել Լիբանանի ժողովրդի մեծ մասին և այդ երկրի քաղաքական ու վարչական կառուցվածքում Հեզբոլլահի օրինական դիրքը»:

«Հեզբոլլահն  ինչպես Լիբանանի մյուս կուսակցությունները, մասնակցելով ընտրություններին, պաշտոնական ու  օրինական գործուենություն ունի», ասել է Բահրամ Ղասեմին:

Նշելով,որ Հեզբոլլահը ներկայումս մի քանի մանդատ ունի Լիբանանի խորհրդարանում  և ներկայության ունի այդ երկրի կառավարության կազմում, Ղասեմին հստակեցրել է.«Հեզբոլլահը սիոնիստական ռեժիմի հարձակումներից Լիբանանի տարածքային ու ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու փայլուն անցյալի բերումով, Լիբնանի ու տարածաշրջանի ժողովուրդներն աջակցում են նրան»:

Խոսելով այն մասին,ո ր Հեզբոլլահն ինքը թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության զոհ է, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Հեզբոլլահը վերջին մեկ տասնամյակի ընթացքում տարածաշրջանում ահաբեկչության   և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հիմնական սյուներից մեկն է եղել»: