Ռոհանի.«ԱՄՆ-ը ատելի է տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i105277-Ռոհանի._ԱՄՆ_ը_ատելի_է_տարածաշրջանում
Երկուշաբթի օրը, նախքան Իրաք ուղևորվելը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ն ատելի է տարածաշրջանում, Հասան Ռոհանին ասել է.«Ռումբերը, որ ամերիկացիները թափել են Իրաքի, Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների գլխին, երբեք չեն մոռացվելու»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 11, 2019 07:42 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ը ատելի է տարածաշրջանում

Երկուշաբթի օրը, նախքան Իրաք ուղևորվելը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ն ատելի է տարածաշրջանում, Հասան Ռոհանին ասել է.«Ռումբերը, որ ամերիկացիները թափել են Իրաքի, Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների գլխին, երբեք չեն մոռացվելու»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի Իրաք կատարած գաղտնի այցելությանը, Ռոհանին ասել է.«Իրան-Իրաք հարաբերությունները համեմատելի չեն ԱՄՆ-ի նման զավթիչ մի երկրի հետ»:

Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի երկրների, այդ թվում Իրաքի հետ Իրանի եղբայրությունը հավետ մնալու է հիշողություններում: Նա հույս է հայտնել, որ Իրաք այցելությունը երկու երկրի ժողովուրդների օգտին է լինելու և հանգեցնելու է հարաբերությունների ընդլայնմանը:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրաքի այցելության ընթացքում մտքերի փոխանակում է կատարվելու տնտեսական համագործակցությունների ընդլայնման, արդյունաբերական ավանների կառուցման, Իրան-Իրաք երկաթգծի շահագործման, շրջակա միջավայրի ու աերոզոլների, բուժման ու առողջապահության, տարանցման ու զբոսաշրջության և տարածաշրջանի անվտանգության մասին:

Երկուշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն, Բաղդադ է ուղևորվել: