Ռոհանի.«Իրաքի անվտանգությունն ու կայունությունը բխում է ողջ տարածաշրջանի շահերից »
Նշելով, որ Իրաքի անվտանգությունն ու կայունությունը բխում է ողջ տարածաշրջանի շահերից, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանը և Իրաքն ահաբեկչության պատճառով կանգնած են բազմաթիվ խնդիրների առջև»:
Երկուշաբթի օրը, Բաղդադում, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Հասան Ռոհանին ասել է.«Իրաքի կայունությունը մեծ նշանակություն ունի Իրանի համար, քանզի կայուն Իրաքը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանում»:
Նշելով, որ Իրաքում իրացնիներն իրենց զգում են այնպես, ինչպես հայրենիքում, նախագահ Ռոհանին հավելել է.«Իրանի ու Իրաքի ժողովուրդները հազարամյա կապեր ունեն և Թեհրանը ցանկանում է առավել քան երբևէ ամրապնդել այս կրոնական, մշակութային, պատմական ու տարածաշրջանային հարաբերությունները»:
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը բարձր գնահատելով Իրանին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին ցուցաբերած աջակցության համար, ասել է.«Իրաք-Իրան հարաբերությունները բխում են տարածաշրջանի շահերից»:
Նշելով, որ ԻԻՀ նախագահի Իրաք կատարած այցն ընդգծում է երկու երկրի միջև հարաբերությունների խորացման կարևորոյունը, Սալեհն ընդգծել է Թեհրանի ու Բաղդադի համագործակցության ճանապարհին առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը: