Ռոհանի.«Տարածաշրջանի ահաբեկիչների կործանման մեջ արևմտյան ուժերը դերակատարություն չեն ունեցել»
Իրանի նախագահն ասել է.«Բոլորն էլ գիտեն, որ տարածաշրջանի ահաբեկիչների կործանման մեջ արևմտյան ուժերը դերակատարություն չեն ունեցել: Նրանք միայն իրենց ինքնաթիռներով ու ուղղաթիռներով ցուցադրական թռիչքներ են իրականացրել»:
Երեքշաբթի օրը, Բաղդադում իրաքցի լրագրողների հետ ճեպազրույցում նշելով ահաբեկիչներին տարածաշրջան բերելու արևմտյան երկների նպատակները, Հասան Ռոհանին հավելել է.«Տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների միջև ճեղքվածք ու պառակտում և առաջացնելը, կրոննեերի և էթնիկ խմբերի միջև խորը տարաձայնություններ առաջացնելը, տարածաշրջանում իրենց անօրինական ներկայությունն արդարացնելը, իրենց որպես տարածաշրջանի փրկիչ և իսլամը որպես բռնատիրական կրոն ներկայացնելն արևմտյան ուժերի նպատակներից են եղել»:
Գոհունակություն հայտնելով այն բանի համար, որ տարածաշրջանի բարդ ու խճճված իրավիճակում Իրանի ու Իրաքի ժողովուրդները շարունակ իրար կողքի են եղել, Իրանի նախագահը հավելել է.«Տարածաշրջանի մուսուլմանները կարողացել են աշխարհին ասել, որ ահաբեկիչները մուսուլմաններ չեն և ի տարբերություն հակաիսլամական քարոզչությունների, իսլամը արդարության, գթասրտության և բոլոր կորնների ու էթնիկ խմբերի հետ խաղաղ համակեցության կրոն է»:
Ռոհանին ասել է.«Տարածաշրջանային մեծ ուժ ստեղծելու համար այս տարածաշրջանը մեծ միաբանության կարիք ունի, որպեսզի երբ գերտերությունները մտածում են տարածաշրջանի մասին, իրենց մտքում տարածաշրջանի նավթն ու թալանը չլինի»: