Իրանն ու Իրաքն տարածել են հարաբերությունների զարգացման մասին համատեղ հայտարարություն
Իրանը եւ Իրաքը համատեղ հայտարարությամբ ընդգծել են բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությիւնը:
Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ, անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի Իրաք կատարած այցին, ասված է. «Այս այցը վկայում է երկու երկրների միջեվ ամուր հարաբերությունների մասին եվ հիմք է հանդիսանում Իրաքի ու Իրանի միջեւ ռազմավարական համագործակցության եւ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման համար»:
Համատեղ հայտարարության մեջ Իրաքը նշել է, որ Իրանն առաջին երկիրն էր, որ աջակցեց Բաղդադին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Բաղդադը բարձր է գնահատել Թեհրանի դիրքորոշումն այս կապակցությամբ:
Իրանական կողմը շնորհակալություն է հայտնել Իրաքին, հակաիրանական պատժամիջոցների ընթացքում Թեհրանի կողքին լինելու համար, պատրաստակամություն հայտնելով Իրաքին փոխանցել իր փորձը՝ գիտական, գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ոլորտներում:
Ներկա դրությամբ, Իրանն ու Իրաքը, ընդգծում են իրենց վճռականությունը՝ տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը սպառնացող ահաբեկչության դեմ համակողմանի պայքարի համար: